《ԼԱՈՅԻ ԶԱՐԹՈՆՔԸ》 հուշահամալիրը

Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվեց առաջին 《ԼԱՈՅԻ ԶԱՐԹՈՆՔԸ》 հուշահամալիրը։
Առաքելության գիտակցմամբ և առաքինի անհատի կենսաձևով հանուն մարդու, ազգի և մարդկության առաջընթացի։

Հուշարձանը բաղկացած է երեք մասից։

Առաջին մասն իրենից ներկայացնում է կենտրոնում դեպի առաջ մղվող բրոնզաձույլ մարդ (պատանի)՝ հետևի երկու կողմից լուսարձակող ութական ճառագայթներով, և կանգնած հավերժության նշանի վրա։

Արձանի երկրորդ մասը մարդ֊պատանուն պարուրող սև տուֆից քանդակված շրջանաձև քարն է՝ դիմացից շարժում ենթադրող երեք ուղեծրերով, իսկ հետևից՝ քարի մեջ փորագրված հավերժության նշանով։

Երրորդ մասը պատվանդամն է և երկու ցայտաղբյուրները։

Նախաձեռնություն՝ «ԱՐԲԱՆԷ» համահայկական ծրագրեր հիմնադրամ

Հեղինակ՝ Տարոն Վարդանի Սիմոնյան

Քանդակագործ ֊ համահեղինակ՝ Գեղամ Բեգջանյան

Հովանավորող աջակիցներ՝ Վահե Կռոյան (կազմակերպիչ) (Լոռի), Արտյոմ Տոնոյան (Լոռի), Նորայր Բալայան (Լոռի), Սևան Ասլանյան (Արցախ), Գոռ Բադյան (Լոռի), Սևադա Ծատուրյան (Լոռի), Լևոն Նալբանդյան (Լոռի), Լյուդվիգ Արշակյան (Լոռի), Արարատ Անտոնյան (Ջավախք, Վրաստան), Պարույր Բարսեղյան (Լոռի), Վլադիմիր Գևորգյան (Լոռի), Արթուր Ամիրաղյան (Տավուշ), Գուրգեն Գևորգյան (Լոռի), Նարեկ Ադամյան (Լոռի), Ստեփան Ստեփանյան (Երևան), Արթուր Շահվերդյան (Լոռի), Յուրա Վիրաբյան (Լոռի), Գարեգին Համբարձումյան (Երևան)

Շնորհակալություն Վանաձորի քաղաքապետարանին՝ ի դեմս Ավագանու բոլոր անդամների, քաղաքապետ Մամիկոն Ասլայնանի, ճարտարապետ Սուրեն Աբովյանի և մշակույթի ու կրթության բաժնի ղեկավար Գոռ Բադյանի՝ թույլտվություն տալու և աջակցության համար

Շնորհակալություն Գառնիկ Ներկարարյանին, Կարո Դոլմաջյանին, Հայկազ Սիմիկյանին, Սարգիս Հովհաննիսյանին, Վահագն Սելիմյանին, Ավետիս Ասատրյանին, Ռուսլան Պողոսյանին, Գարեգին Պողոսյանին, Գուրգեն Պողոսյանին, Արթուր Բեգլարյանին՝ շինարարական և այլ աշխատանքներում աջակցության համար

Շնորհակալություն նաև Վանաձորի բոլոր բնակիչներին՝ հուշարձանի տեղադրման գործում բոլոր տեսակի խորհուրդների և կարծիքների համար


Posted

in

by

Tags:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով