ՀԱՅԿՅԱՆ ՈՒՂԵԾԻՐ ֊ ՎԱՆՔ ֊ ԱՐՄԱՍԻՆԵ
ԱՌԱՔԻՆԻ ԱՆՀԱՏ՝
վեհ հոգով, ազնիվ մտքով, նվիրական վարքով և քաջությամբ
ԱԶԴԵՑԻԿ ԱԶԳ՝
ազգերի, աշխարհակարգերի և ժամանակի մեջ
ԱՌԱՋԱԴԵՄ ԵՎ ՀԶՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝
կենսական տարածքով, արդյունավետ պետական իշխանությամբ և լուսավորյալ հանրությամբ
Տեղադրված է Վանաձոր քաղաքի Արցախ
պուրակում 2021թ֊ի հոկտեմբերի 8֊ին։
Հուշահամալիրը խորհրդանշում է զարթոնք ապրող և ապագային ձգտող մարդուն, ով կարողանում է արթնանալ թմբիրից, գիտակցել սեփական և ազգային առաքելությունը, ձգտել առաջընթացի՝ հենվելով ազգային և համամարդկային արժեքների վրա, և դա անել իր ներսում առաքինի անհատ ձևավորելու միջոցով՝ Վեհ հոգու, Ազնիվ մտքի, Նվիրական վարքի և Քաջության որակներով։
Նախատեսվում է տեղադրել այլ քաղաքներում ևս։
Հեղինակ՝ Տարոն Վարդանի Սիմոնյան
Քանդակագործ ֊ համահեղինակ՝ Գեղամ Բեգջանյան
Հովանավորող աջակիցներ՝ Վահե Կռոյան (կազմակերպիչ) (Լոռի), Արտյոմ Տոնոյան (Լոռի), Նորայր Բալայան (Լոռի), Սևան Ասլանյան (Արցախ), Գոռ Բադյան (Լոռի), Սևադա Ծատուրյան (Լոռի), Լևոն Նալբանդյան (Լոռի), Լյուդվիգ Արշակյան (Լոռի), Արարատ Անտոնյան (Ջավախք, Վրաստան), Պարույր Բարսեղյան (Լոռի), Վլադիմիր Գևորգյան (Լոռի), Արթուր Ամիրաղյան (Տավուշ), Գուրգեն Գևորգյան (Լոռի), Նարեկ Ադամյան (Լոռի), Ստեփան Ստեփանյան (Երևան), Արթուր Շահվերդյան (Լոռի), Յուրա Վիրաբյան (Լոռի), Գարեգին Համբարձումյան (Երևան)
Հայ ազգի էության քաղաքակրթական հասունացման և պատմական առաքելության վերաբերյալ ԱՐԲԱՆԷ֊ական լսումներ և քննարկումներ կազմակերպվում են պարբերաբար՝ նպատակ ունենալով գիտական հանրության, հանրային գործիչների, ուսանողների և պարզապես հետաքրքրվող անձանց հետ վեր հանել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք կասեցնում են այդ հասունացումը և այն ճանապարհները, որոնք պետք է խթանեն անհատական, պետական և ազգային մակարդակներում քաղաքակրթական առաքելության գիտակցության աճին։