Էջմիածնի Պատանի առաջնորդների դպրոցում 2024թ-ի հուլիսի 17-ին տեղի ունեցավ Իրավագիտակցության թեմայով ԱՐԲԱՆԷ-ական լսումներ։
Ուսանողների հետ հանդիպեց Տարոն Սիմոնյանը (դասախոս, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հիմնադիր)։
Պրն․ Սիմոնյանն ուսանողներին ծանոթացրեց իրավունք և գիտակցություն հասկացությունների էությանը, ծագմանը, բաղադրիչներին, զարգացումներին և ներկա ընկալումներին, ինչպես նաև առաքինի անհատի որակներին ու առաքելությանը։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան։
Թողնել պատասխան