Կոմունիկացիա Մարդու իրավունքների եվրոպական դատարան

«ԱՐԲԱՆԷ» համահայկական ծրագրեր» հիմնադրամը,  «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան հիմնադրամը»,  «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ն և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն Մարդու իրավուքնների եվրոպական դատարան, 9․2 կանոնի համաձայն, կոմունիկացիա են ներկայացրել Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի՝ դատարանի վճռի կատարման առնչությամբ։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է հայ սպա Մարգարյանին կացնով սպանած Սաֆարովին Հունգարիայից արտահանձնելու և Արդբեջանում հերոսացնելու գործողություններին, որով դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան համարել էր խախտված և պարտավորեցրել էր վերացնել հետևանքները։
Ադրբեջանը մինչև այսօր չի կատարել դատարանի վճռի պահանջները։

 


Posted

in

by

Tags:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով