ՔԱՋՈՒԹՅՈՒՆ

Մարդու էության չորրորդ տարրը կամքն է, իսկ առաքինի անհատինը՝ դրա բարձրագույն դրսևորումը՝ Քաջությունը։

Անչափահասությունից չափահասության անցումը պայմանավորվում է որոշումներ ընդունելու և դրա հետևանքները կրելու համարձակությամբ։ Առաքինի անհատն իր կենսագործունեության ընթացքում արդեն հաղթահարել է համարձակ կամքի առկայության սեփական վախն ու դրա բացակայության հարմարավետությունը, բարձրացել է սեփական նեղ, փոքր կեցությունը ազատության, բարոյականության և արժանապատվության հաշվին պաշտպանելու կամքից, դարձել է ազատ սեփական եսից ու պատրաստ է նետվել առաջ՝ հորիզոնն ընդարձակելու։  

Նա զարգացրել է բավականաչափ համարձակություն՝ ազնիվ միտք ունենալու և առաքելությանը նվիրվելու համար,  բարության մեջ ապրելու և պատվախնդրություն տարածելու գործում վեհ հոգի կայացնելու համար։ 

         Քաջության դրսևորման որակներն են՝

  • Քաջասիրտ,
  • Կամային,
  • Համարձակություն,
  • Աննահանջ,
  • Արդարության համար պայքար,
  • Թույլին պաշտպանող,
  • Հակառակորդի դեմ անվախ,
  • Ճշմարտության համար մարտնչող,
  • Հաստատակամություն և այլն։
(Visited 3 times, 1 visits today)

Comments are closed.

Close Search Window