ՎԵՀ ՀՈԳԻ (ՎԵՀՈՒԹՅՈՒՆ)

Մարդու էության առաջին տարրը հոգին է, իսկ առաքինի անհատինը՝ Վեհ հոգին՝ Վեհությունը։

Առաքինի անհատը մարմնավորում է իր գիտակցված նպատակը, առաքելության այն հայտնությունը, որ նույնանում է նրա գոյության և կենսիմաստի հետ։

Նրա հոգին շնչում է առաքելության ազատությունը, որը ստեղծարար է իր բովանդակության մեջ և, միաժամանակ, արդյունավետ՝ իր աշխատանքում։

Այդ հոգին վեհության` ազնվականության ու առաքինության բարձրագույն դրսևորում, որ արտահայտվում է հետևյալ որակներում՝

  • Բարություն,
  • Պատվախնդրություն,
  • Հարգանք,
  • Կենսասիրություն,
  • Մարդասիրություն,
  • Ճշմարտասիրություն,
  • Ազատասիրություն,
  • Մեծահոգություն,
  • Բարեպաշտություն,
  • Պարկեշտ ություն,
  • Ստեղծարար կամք և այլն։
(Visited 11 times, 1 visits today)

Comments are closed.

Close Search Window