ՆՎԻՐՅԱԼ ՎԱՐՔ  (ՆՎԻՐՈՒՄ)

Մարդու էության երրորդ տարրը վարքն է՝ վարքագիծը, իսկ առաքինի անհատինը՝ Նվիրյալ վարքը՝ Նվիրումը։

Մարդն իր գործունեությունը կազմակերպում է արարքներով (գործողություններով և անգործությամբ), որոնք նրա էության դրսևորումն են մարդկային տարաբնույթ հարաբերություններում ։

Որքան զարգացած է մարդու գիտակցությունը, որքան նա մոտ է առաքելության գիտակցմանը և որքան մոտ՝ հայտնությանը, այնքան նա զգում է նվիրումի ներքին պահանջ։ Պահանջ, որ մոտեցնում է մարդու հոգուն իր էությանն ու կենսիմաստին, մարդու միտքն՝ իր բարոյականությանը։

Այն դրսևորվում է աշխարհաքաղաքական հարաբերություններից մինչև կենցաղային վարքագիծ։ Համապարտադիր բարոյաէթիկական վարքագծային դրսևորում, որի ուղղուրդիչ ուժը մարդու ներքին կամքն է ու պահանջը՝ ճշմարտության, բարության և առաքինության որակները յուրաքանչյուր մարդու, համամարդկային գերակայության մակարդակ բարձրացնելու մղումով։   

Նվիրումի դրսևորման վարքագծային դրսևորումներից են՝

  • Բարեգործություն,
  • Կարգապահություն,
  • Օրինապահություն,
  • Պատասխանատվություն,
  • Չափավորություն,
  • Համեստություն,
  • Ճշմարտախոսություն,
  • Մաքրակենցաղություն,
  • Հաստատակամություն,
  • Հավատարմություն,
  • Հետևողականություն,
  • Նպատակասլացություն,
  • Առաջադիմություն,
  • Ստեղծարարություն,
  • Ինքնաքննադատություն և այլն։
(Visited 10 times, 1 visits today)

Comments are closed.

Close Search Window