«ԼԱՈՅԻ ԶԱՐԹՈՆՔԸ»

հուշարձանի նկարագրություն

Տեխնիկական նկարագիր

Հուշարձանը բաղկացած է երեք մասից։

Առաջին մասն իրենից ներկայացնում է կենտրոնում դեպի առաջ մղվող բրոնզաձույլ մարդ (պատանի)՝ հետևի երկու կողմից լուսարձակող ութական ճառագայթներով, և կանգնած հավերժության նշանի վրա։

Արձանի երկրորդ մասը մարդ֊պատանուն պարուրող սև տուֆից քանդակված շրջանաձև քարն է՝ դիմացից շարժում ենթադրող երեք ուղեծրերով, իսկ հետևից՝ քարի մեջ փորագրված հավերժության նշանով։

Երրորդ մասը պատվանդամն է և երկու ցայտաղբյուրները։  

Բովանդակային նկարագիր

Արձանը խորհրդանշում է զարթոնք ապրող և ապագային ձգտող մարդուն (պատանուն), ով կարողանում է արթնանալ թմբիրից, գիտակցել սեփական և ազգային առաքելությունը, ձգտել առաջընթացի՝ հենվելով ազգային և համամարդկային արժեքների վրա, և դա անել իր ներսում առաքինի անհատ ձևավորելու միջոցով՝ Վեհ հոգու, Ազնիվ մտքի, Նվիրական վարքի և Քաջության որակներով։  

Այդ արժեքների խորհրդանիշը հայկական հավերժության նշանն է։

Պատանու մարմինը խորհրդանշական իմաստ ունի, քանի որ իր երկրաչափական պատկերով ներկայացնում է և՛ Կենաց ծառը, և՛ Հայկական Լեռնաշխարհում հայտնաբերված Արեգակնային համակարգի ամենահին խորհրդանիշը (Ք. ա. XII-XI դդ., Սևանի ավազան)։    

Պատանու կրծքավանդակի կենտրոնում պատկերված նշանը, որը նույնանում է հայկական խոյակի հետ, «ոսկե պարույրն» է կամ «ոսկե հատումը»։ Այն խորհրդանշում է կյանքի զարգացման օրինաչափությունը բոլոր համակերգերում՝ կենսաբանական օրգանիզմներից մինչև սոցիալական կառուցվածքներ։  

Հուշարձանի համատեքստում այն խորհրդանշում է կյանքի զարգացման օրինաչափության գիտակցումն ու նվիրումն  առաջընթացին։ 

Սև տուֆից քարը խորհրդանշում է այն միջավայրը, որտեղից դուրս է գալիս զարթոնք ապրող՝ հասունացող մարդը,  ինչպես Ագռավաքարից դուրս եկող Փոքր Մհերը։

Քարի մեջ դաջված երեք ուղեծրերը շարժման պատկեր ձևավորող նախշեր են։   

Նախաձեռնություն՝ «ԱՐԲԱՆԷ» համահայկական ծրագրեր հիմնադրամ

Հեղինակ՝ Տարոն Վարդանի Սիմոնյան

Քանդակագործ ֊ համահեղինակ՝ Գեղամ Բեգջանյան

Աջակիցներ՝ Վահե Կռոյան (Լոռի), Արտյոմ Տոնոյան (Լոռի), Նորայր Բալայան (Լոռի), Սևան Ասլանյան (Արցախ), Գոռ Բադյան (Լոռի), Սևադա Ծատուրյան (Լոռի), Լևոն Նալբանդյան (Լոռի), Լյուդվիգ Արշակյան (Լոռի), Արարատ Անտոնյան (Ջավախք, Վրաստան), Պարույր Բարսեղյան (Լոռի), Վլադիմիր Գևորգյան (Լոռի), Արթուր Ամիրաղյան (Տավուշ), Գուրգեն Գևորգյան (Լոռի), Նարեկ Ադամյան (Լոռի), Ստեփան Ստեփանյան (Երևան), Արթուր Շահվերդյան (Լոռի), Յուրա Վիրաբյան (Լոռի), Գարեգին Համբարձումյան (Երևան), Վանաձորի քաղաքապետարան

(Visited 16 times, 1 visits today)

Comments are closed.

Close Search Window