Հիմնադրամի նպատակներն են․
- Մշակել ազգային շահի և պետական շահի համադրման, դրանց սպասարկման կառուցակարգեր, հայեցակարգեր, ռազմավարական և մարտավարական ծրագրեր.
- Մշակել ազգային ներուժի զարգացման և արդյունավետ օգտագործման հայեցակարգեր, ռազմավարական և մարտակավարական ծրագրեր, կառուցակարգեր.
- Մշակել համահայկական և պետական մարտահրավերների հաղթահարման հայեցակարգեր, ռազմավարական և մարտակավարական ծրագրեր, կառուցակարգեր.
- Նախաձեռնել, կազմակերպել և իրականացնել Հիմնադրամի նպատակների կենսագործման համար անհրաժեշտ կրթական, գիտական, հետազոտական, թարգմանչական, հրատարակչական, աշխատանքային, բարեգործական ծրագրեր.
- Նախաձեռնել և հիմնադրել Հիմնադրամի կենսագործման համար անհրաժեշտ ինստիտուտներ և կառուցակարգեր.
- Տարածել առաքինի անհատի որակները՝ որպես պետականության զարգացման և դեպի ազգային առաքելություն ընթանալու գրավական.
- Տարածել ազգային առաքելության գիտակցումը՝ որպես պետականության զարգացման և առաքինի անհատի կայացման գրավական.
- Տարածել պետականության առաջնթացի տեսլագիրը՝ որպես ազգային առաքելության գիտակցման և առաքինի անհատի կայացման գրավական.
- Նպաստել հայաստանյան և այլ պետությունների գիտակրթական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայերին և Հիմնադրամի նպատակները կիսող այլ անձանց ուսումնառության, կրթադաստիարակչական, ռազմական կրթության գործընթացին՝ կրթաթոշակների, կազմակերպչական, ներկայացուցչական աշխատանքների, շահերի պաշտպանության եղանակներով.
- Նպաստել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայերին և Հիմնադրամի նպատակները կիսող այլ անձանց աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանը.
- Իրականացնել Հիմնադրամի նպատակներից բխող այլ գործողություններ։
(Visited 23 times, 1 visits today)