ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ մարդու, հասարակության, պետության, ազգի և մարդկության առաջընթացի գրավականը, ձգողական ուժը, կենտրոնը, հիմքը և սկզբնաղբյուրն ինքը՝ մարդն է, առաջընթացին նվիրված անհատը, ով ձգտում է փոփոխության և ինքն էլ փոխվում է դրան համահունչ,
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ հասարակական առաջընթացի և մարդկության համար հորիզոնն ընդարձակող մարդն ունակ է շարժվել առաջընթացի ուղղությամբ, եթե իր մեջ չընդհատվող աշխատանքով կերտում է ողջամիտ, առաքինի և արարող մարդու հավաքական գիտակցություն կամ առնվազն դրա դրսևորում.
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ այդ անհատը յուրացնում է ազգային և համամարդկային կենսափորձն ու մշակույթը և դա անում է որպես հավաքական գիտակցության չկրկնվող ու յուրահատում դրսևորում՝ այդկերպ հարստացնելով և բարձրացնելով անհատական, ազգային ու համամարդկային մակարդակում առաջընթացի համար ընթացող պայքարի որակն ու արդյունավետությունը՝
ՈՐՈՇԱԿԻԱՑՆՈՒՄ ԵՆՔ
ԱՆՀԱՏԻ
ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Վ. Ա. Ն. Ք.