ՀԱՍՈՒՆԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՂԵԾԻՐԸ ՝ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ
- Ճանաչել մարդուն ու նվիրվել մարդկությանը։
- Հասկանալ ազգի էությունը և զորեղացնել պետականությունը։
- Հիշել, որ արարումից էություն, թե էությունից արարում, անցնում է բանականության ճանապարհով։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ։
ԱՌԱՔԻՆԻ ԱՆՀԱՏ՝
վեհ հոգով, ազնիվ մտքով, նվիրական վարքով և քաջությամբ
ԱԶԴԵՑԻԿ ԱԶԳ՝
ազգերի, աշխարհակարգերի և ժամանակի մեջ
ԱՌԱՋԱԴԵՄ ԵՎ ՀԶՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝
կենսական տարածքով, արդյունավետ պետական իշխանությամբ և լուսավորյալ հանրությամբ
Ո՞ՐՆ Է ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ։
Օրինապահությունը՝ որպես հայրենասիրություն և բարոյական պարտականություն
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ։
Մեր թերությունները՝ տգիտություն, փոքրոգիություն, նյութապաշտություն, եսասիրություն, մեծամտությունը, անկազմակերպվածություն…
ԻՆՉՊԵ՞Ս ՊԻՏԻ ՊԱՅՔԱՐԵՆՔ։
Կանոնակարգված աշխատանքի, արհեստավարժության և ստեղծարարության անբեկանելի ՀԱՄՈԶՈՒՄՈՎ և առաջնթացի ՆՎԻՐՈՒՄՈՎ՝ արտահայտված՝
- շարունակական կրթությամբ,
- հոգևոր ու մարտական դաստիարակությամբ,
- նորարարական գիտությամբ և
- ներդաշնակ արվեստով
(Visited 47 times, 1 visits today)