Ա Ռ Ա Ջ Ը Ն Թ Ա Ց Ի   Տ Ե Ս Լ Ա Գ Ի Ր

ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ

Հ Ի Մ Ն Վ Ե Լ Ո Վ    մարդուն ճանաչելու և մարդկությանը նվիրվելու պատգամի վրա՝

ի գիտակցումն մարդկության սերունդների հերթափոխի՝ որպես համաշխարհային֊պատմական գործընթացի միջով մարդու բարոյական, գեղագիտական և տեխնոլոգիական ներդաշնակ զարգացման, Երկիր մոլորակի վրա ու դրա սահմաններից դուրս մարդու և մարդկության ազատության ու հնարավորության հորիզոնի ընդարձակման քաղաքակրթական առաքելության,

Ա Զ Դ Ա Ր Ա Ր Ե Լ Ո Վ      ազգի էությունը հասկանալու և պետականությունը զորեղացնելու կամքը՝

ի գիտակցումն այն ճշմարտության, որ արագ կերպափոխվող աշխարհում ազգերի, պետությունների և մարդկային հարաբերություններում առաջընթացը հնարավոր է միայն մարտահրավերների և միջանկյալ ու հեռավոր հանգրվանների անընդհատ հստակեցման, ազգային նպատակներին և առաքելությանը բացարձակ և անմնացորդ նվիրման ճանապարհով,

Յ Ո Ւ Ր Ա Ց Ն Ե Լ Ո Վ      արարումից էություն և էությունից արարում բանականության ճանապարհով անցնելու իմաստությունը,

ի գիտակցումն բանականության՝ որպես մարդկանց և ազգային համակեցության, պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետ կազմակերպման և անհատի, հասարակության ու պետականության զորեղացման, ազգայինից համամարդկային տանող առաքելության առաջնային աղբյուր՝

Ս Ա Հ Մ Ա Ն ՈՒ Մ   Ե Ն Ք

Մարդու անհատական, հասարակական և համամարդկային

դերն ու նշանակությունը հստակեցնող,

Հայկական հասարակությունում քաղաքացու իրավունքների

բովանդակային հիմքը որոշակիացնող,

Հայկական պետականության որակը ձևավորող,

Հայկական քաղաքակրթական ուղենիշը բացահայտող,


Ա Զ Ա Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ի

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

(ազատություն վախից,

ազատություն կարիքից,

զարգացման ազատություն,

ինքնաիրացման ազատություն),


Լ ՈՒ Ս Ա Վ Ո Ր Չ Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

(կրթություն,

դաստիարակություն,

գիտություն,

արվեստ),

Պ Ե Տ Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

(ինքնիշխանություն՝ հավաքական գիտակցություն,

իրավակարգ՝ օրենք և կարգ,

անվտանգություն՝ պետականության պաշտպանություն,

արդարադատություն՝ պետականության երաշխավորում),

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   ՈՒ Ղ Ե Ն Ի Շ Ե Ր Ի

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

(ազգային ներուժ

ազգային շահ,

արարում,

համամարդկայնացում)։

(Visited 24 times, 1 visits today)

Comments are closed.

Close Search Window