ԱԶՆԻՎ ՄԻՏՔ (ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ)

Մարդու էության երկրորդ տարրը միտքն է, իսկ առաքինի անհատինը՝ Ազնիվ միտքը՝ Ազնվությունը։

Առաքինի անհատն իր կենսաձևը հանրային, պետական, ընկերական, ընտանեկան, անձնական կամ այլ մարդկային միջավայրերում պետք է դրսևորի այն բարոյականության գերակայությամբ, որ ազնվությունը մտքի արտահայտման միակ տարբերակն է, որի հակադիրն անբարոյականությունն է։

Ազնիվ միտք ունենալու, զարգացնելու և մարդկային հարաբերություններում համընդհանուր ազնվության միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ է ստախոսության, կեղծավորության, երեսպաշտության, տգիտության, անարդարության, ստրկամտության և անբարոյականության այլ դրսևորումների բացառում։

Միաժամանակ, ազնիվ միտք ունենալու, ձևավորորելու, զարգացնելու և արտահայտելու համար այն պետք է արտահայտվի մի շարք որակներում՝ 

  • Լայն միտք,
  • Ազատ միտք,
  • Արդարամտություն,
  • Ողջախոհություն,
  • Խելամտություն,
  • Լայնախոհություն,
  • Գիտելիքահենություն,
  • Խոհեմություն և այլն։ 
(Visited 5 times, 1 visits today)

Comments are closed.

Close Search Window