Հ Ի Մ Ն Վ Ե Լ Ո Վ              մարդու էության հասունացման և գիտակցության զարգացման առաջնայնության վրա,

Ա Զ Դ Ա Ր Ա Ր Ե Լ Ո Վ     մարդու իրավունքների և ազատությունների բովանդակության առաջնահերթությունը,

Յ Ո Ւ Ր Ա Ց Ն Ե Լ Ո Վ      ազատության բացահայտման և իրավունքի որոշակիացման համամարդկային փորձը`    

Հ Ռ Չ Ա Կ ՈՒ Մ   Ե Ն Ք

Մարդու անհատական, հասարակական և համամարդկային

դերն ու նշանակությունը հստակեցնող,

Հայկական հասարակությունում քաղաքացու իրավունքների

բովանդակային հիմքը որոշակիացնող,

Հայկական պետականության որակը ձևավորող,

Հայկական քաղաքակրթական ուղենիշը բացահայտող,

ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ա Զ Ա Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն   Վ Ա Խ Ի Ց

Յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետության սահմաններում և հայ հասարակությունում ապրելիս պետք է ազատ լինի արտաքին և ներքին վտանգներից բխող վախից։

Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր մարդու համար պետք է ապահովի փաստացի և իրավական անվտանգություն։ 

Ա Զ Ա Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն   Կ Ա Ր Ի Ք Ի Ց

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական կյանքը կազմակերպելիս պետք է ազատ լինի կարիքից։

Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ապահովի արժանապատիվ գոյության և սոցիալական ապահովության հնարավորություն։

Զ Ա Ր Գ Ա Ց Մ Ա Ն   Ա Զ Ա Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, պետության, հասարակության և մարդկության ձեռքբերումներից ելնելով, սեփական անհատականությունը կերտելիս պետք է ազատ լինի զարգանալու և ինքնակատարելագործվելու գործում։

Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ապահովի զարգացման և ինքնակատարելագործման համար անհրաժեշտ միջավայրով և հնարավորություններով։

Ի Ն Ք Ն Ա Ի Ր Ա Ց Մ Ա Ն   Ա Զ Ա Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր անհատականության ինքնաիրացման, իր զարգացման համահունչ արարման և ազգային ու մարդկության քաղաքակրթական գանձարանում իր ներդրումն ունենալու ազատություն պետք է ունենա։

 Հայաստանի Հանրապետությունը սոցիալական արդարության շրջանակներում յուրաքանչյուր քաղաքացուն պետք է ապահովի ինքնաիրացման և արարման հնարավորություններով։ 

ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆ

ԱՌ ԱՅՆ, ՈՐ՝

  • Համընդհանուր արդարության, հասարակական համերաշխության, մարդու ներուժի հայտնաբերման և մարդկության շարունակական զարգացման ճանապարհին նվիրված հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է այս ազատություններից օգտվելու հավասար հնարավորություն ունենա, որպեսզի այդկերպ իրավունքը գերակայի, իսկ պետությունը լուսավորվի  իրավական որակով։ 
  • Այս ազատությունները բանական մարդու պահանջմունքների աստիճանական բավարարման օրինաչափություններով պայմանավորված ձևավորում են մարդ֊մարդ, մարդ֊հասարակություն, մարդ֊պետություն հարաբերություններում իրավունքի բովանդակությունը։
  • Հանրային իշխանությունը երբեք չի կարող ամբողջությամբ մարդուն ազատել վախից և կարիքից, բայց այն կարող է մարդու համար ապահովել այն միջոցները, որոնցով նա միշտ կարող է պայքարել վախի ու կարիքի դեմ։
  • Հանրային իշխանությունը երբեք չի կարող մարդուն դարձնել զարգացվածության կամ ինքնաիրացման կատարելատիպ, բայց այն կարող է մարդու համար ապահովել այն միջոցները, որոնցով նա միշտ կարող է զարգանալ և ինքնաիրացվել՝ նպաստելով նրա արարման առաքելության հայտնությանը
(Visited 6 times, 1 visits today)

Comments are closed.

Close Search Window